Email սխալ է
Պարտադիր դաշտ
Պարտադիր դաշտ
Հեռախոսահամարը սխալ է
Պարտադիր դաշտ
Ուրախ ենք տեղեկացնել, որ այժմ Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութում գնումներ կատարելիս վճարումը կարող եք իրականացնել Telcell Wallet-ով:
Դրա համար անհրաժեշտ է պարզապես ընտրել սարքը, որն ուզում եք գնել, ավելացնել այն զամբյուղում, իսկ վճարումը կատարելիս ընտրել Telcell Wallet-ը՝ որպես վճարամիջոց:
Այնուհետև՝ բացված դաշտում պետք է լրացնել Telcell Wallet-ում գրանցվելիս նշած հեռախոսահամարը և սեղմել հաստատման կոճակը:
Նույն պահին Telcell Wallet-ում կստանաք գնման դիմաց վճարման ենթակա հաշիվը, վճարումը հաստատելու համար:
Վճարումը կատարելուց հետո Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները ձեզ հետ կապ կհաստատեն՝ գնված սարքն առաքելու համար: