yandex

Առցանց հայտ

Պարտադիր դաշտ

Պարտադիր դաշտ

Հեռախոսահամարը սխալ է

Պարտադիր դաշտ

Որոնել կայքում

close
Հասցեներ Համարի տեղափոխում Նոր SIM-քարտ
Catalog icon Կատալոգ
More icon Ավելին

Գնիր սմարթֆոն և մասնակցիր 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությանը

2025թ. հուլիսի 1-ից 2025թ. հուլիսի 31-ը (ներառյալ) Viva-ի ցանկացած սպասարկման կենտրոնում գնիր սմարթֆոն և մասնակցիր 5 հատ iPhone 16 Pro 128 ԳԲ խաղարկությանը:

Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել թե կանխիկ և թե ապառիկ վճարման տարբերակով:

Խաղարկման ընթացակարգը
• Գնված սմարթֆոնի IMEI կոդը ներառվում է նշված ժամկետում գնված այլ սմարթֆոնների IMEI կոդերի ցանկում:
• 2025թ.-ի օգոստոսի 25-ին՝ ժամը 15:00-ին, Viva ընկերության մշակած ծրագրային ապահովման միջոցով պատահականության սկզբունքով կընտրվեն և կհրապարակվեն շահող մասնակիցների կողմից գնված սմարթֆոնների IMEI կոդերը:
• Խաղարկության ընթացքին և արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետևել «Վիվա Արմենիա» ՓԲԸ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում:
• Շահումը հրապարակելու օրվանից սկսած 7 օրացուցային օրվա ընթացքում շահող մասնակիցը շահումը ստանալու համար պետք է մոտենա համապատասխան սպասարկման կենտրոն: Սպասարկման կենտրոն մոտենալիս խնդրում ենք Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում:

Մասնակցության կանոններն ամբողջությամբ հասանելի են հղմամբ:https://shop.viva.am/draw-rules/

Վերադառնալ նորությունների ցանկին

Առցանց հարցում
call icon
+374 93 298 700