Սմարթֆոնի խաղարկության անցկացման և կազմակերպման կանոններ
1. Խաղարկության նկարագրություն
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Կազմակերպիչ») իր «Սև ուրբաթ» և «Նախաամանորյա» միջոցառումների շրջանակում իրականացնում է խաղարկություն, որի ընթացքում կխաղարկի 10 հատ «Samsung Galaxy S25 FE» սմարթֆոն: Խաղարկությունն իրականացվում է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով:
2. Խաղարկության Կազմակերպչի անվանումը և իրավաբանական հասցեն
«Վիվա Արմենիա» ՓԲԸ, Արգիշտի փ., 4/1 շ., 0015 Երևան, Հայաստանի Հանրապետություն:
3. Խաղարկության մասնակիցներ
Խաղարկությանը կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական անձ (բացառությամբ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի և «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ի աշխատակիցների): Իրավաբանական անձինք խաղարկությանը չեն կարող մասնակցել:
4. Խաղարկության անցկացման կարգը
- 4.1. Խաղարկությանը մասնակցելու հնարավորություն ստանալու համար մասնակիցը 2025թ. նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 12-ը (ներառյալ) «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի սպասարկման կենտրոններից կամ օնլայն խանութից կանխիկ կամ ապառիկ եղանակով պետք է ձեռք բերի «Samsung» բրենդի ցանկացած սմարթֆոն: Գործարքը կատարելու պահին մասնակիցը պետք է Կազմակերպչին հայտնի իր կոնտակտային հեռախոսահամարը՝ հաղթելու դեպքում կապ հաստատելու համար: Գործարքը կատարելուց հետո մասնակիցը պետք է պահպանի (չվաճառի, չնվիրաբերի կամ այլ կերպ չօտարի) գնված սմարթֆոնը, ՀԴՄ կտրոնը և վաճառքի անդորրագիրը:
- 4.2. Սմարթֆոնների՝ սույն կանոնների 1-ին կետում նշված խաղարկությունը տեղի է ունենալու առցանց («Վիվա Արմենիա» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջում) 2025թ-ի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, որի ժամանակ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով պատահականության սկզբունքով կընտրվեն և կհրապարակվեն շահող մասնակիցների կողմից գնված սմարթֆոնների IMEI կոդերը:
- 4.3. Խաղարկության ընթացքին և արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց («Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում): Համապատասխան հղումը կհրապարակվի Կազմակերպչի www.viva.am պաշտոնական կայքում:
- 4.4. Խաղարկության ամփոփումից հետո շահող մասնակիցը հեռախոսը ստանալու համար պետք է ներկայանա «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերություն: Վերջինս լրացուցիչ կտեղեկացվի ներկայանալու օրվա և այլ մանրամասների վերաբերյալ: Ներկայանալիս շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, ինչպես նաև համապատասխան ՀԴՄ կտրոնը և վաճառքի անդորրագիրը:
- 4.5. Սույն կանոնների 4.4. կետում սահմանված կանոններով շահող մասնակցի կողմից «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի սպասարկման կենտրոն չներկայանալու կամ վերջինիս կողմից նույն կետով նախատեսված փաստաթղթերը, գնված սմարթֆոնը, ՀԴՄ կտրոնը կամ վաճառքի անդորրագիրը չներկայացնելու դեպքում խաղարկության արդյունքը տվյալ շահման մասով չեղյալ կհամարվի, ինչի մասին տեղեկատվությունը կհրապարակվի Կազմակերպչի www.viva.am պաշտոնական կայքում՝ սույն կանոնների 4.4. կետում նշված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- 4.6. Խաղարկության դադարեցման դեպքում Կազմակերպիչը պարտավոր է www.viva.am պաշտոնական կայքում հրապարակել տեղեկատվություն խաղարկության դադարեցման վերաբերյալ կամ այլ եղանակով հրապարակայնորեն ծանուցել մասնակիցներին այդ մասին:
5. Այլ պայմաններ
- 5.1. Խաղարկության մասնակցությունը (այդ թվում՝ սույն կանոնների 4.1. կետում նշված տվյալների ներկայացումը, հաղթելու դեպքում մրցանակը ստանալը և այլն) համարվում են մասնակցի կողմից սույն կանոնների անվերապահ ընդունում:
- 5.2. Սույն կանոնները, դրանցում հետագա փոփոխությունները (առկայության դեպքում) և խաղարկության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հրապարակվում են www.viva.am պաշտոնական կայքում:
- 5.3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թափանցիկության ապահովման նպատակով խաղարկության մասնակցության ընթացքում՝ մինչև մրցանակը ստանալու պահը, մասնակիցներին անհատականացնող տվյալներ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ և այլն) չեն ֆիքսում Կազմակերպչի համակարգերում և շահող մասնակիցների ընտրությունն իրականացվում է միայն պատահականության սկզբունքով սմարթֆոնի IMEI կոդն ընտրելով՝ Կազմակերպիչը որևէ պատասխանատվություն չի կրում շահող սմարթֆոնը փաստացի ձեռք բերած և սույն կանոնների 4.4. կետում նշված կարգով Կազմակերպչի գրասենյակ ներկայացած անձանց միջև հնարավոր վեճերի համար: Բոլոր դեպքերում խաղարկության հաղթող է ճանաչվելու սույն կանոնների 4.4. կետում նշված կարգով Կազմակերպչի սպասարկման կենտրոն ներկայացած անձը: